🎥📷 Շչեսնին՝ ծխելու, Ռեալը՝ տուն․ Բարսելոնան Սուպերկլասիկոյում ջախջախեց Ռեալին .armsport.am
Իսպանիայի Սուպերգավաթ, Եզրափակիչ «Ռեալ» — «Բարսելոնա»՝ 2:5 Մարզադաշտը՝ «Քինգ Աբդուլա Սպորտս Սիթի» (Ջեդդա, Սաուդյան Արաբիա) Հանդիպման մրցավարը՝ Խեսուս Խիլ Մանսանո (Իսպանիա) Այսօր կայացավ Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը, որն ավարտվեց Հանսի Ֆլիկի թիմի հաղթանակով՝ 5-2 հաշվով։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը 4-1 էր՝ հօգուտ կատալոնական ակումբի։ «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Մադրիդ տեղափոխվելուց հետո առաջին գոլը խփեց «Բարսելոնայի» դարպասը` հանդիպման 5-րդ րոպեին։
22-րդ րոպեին կատալոնական թիմի կազմում հաշիվը հավասարեցրեց Լամին Յամալը։ Հանդիպման 37-րդ րոպեին արդեն կատալոնացիներն առաջ անցան հաշվի մեջ․ աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին (11մ), իսկ քիչ անց՝ նաև Ռաֆինյան։ Ավելացված 10-րդ րոպեին հաշիվն ավելի խոշոր դարձրեց Բալդեն։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում Ռաֆինյան դուբլ ձևակերպեց, իսկ 57-րդ րոպեին կատալոնացիների դարպասապահ Վոյցեխ Շչեսնին վտանգավոր սահընկումով կանխեց Մբապեի գրոհը, ինչի պատճառով հեռացվեց խաղադաշտից։ Փոխարինման մտած Ինյակի Պենյան չկարողացավ հեռացնել «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյի հարվածը՝ 2-5:
Նշենք, որ պատմության մեջ առաջին անգամ «Բարսելոնան» երկու անգամ անընդմեջ Էլ Կլասիկոյում նվազագույնը 4 գնդակ է ուղարկում «Ռեալի» դարպասը։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։