Մենք հիասթափված ենք․ Անչելոտին՝ Էլ Կլասիկոյի մասին .armsport.am
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին դժգոհ է «Ռեալի» ելույթից «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը (2-5)։ «Վատ գիշեր էր, մենք վրդովված ենք, ինչպես և մեր բոլոր երկրպագուները: Մենք հիասթափված ենք, դա թաքցնելու իմաստ չկա, բայց դա ֆուտբոլ է։
Երբեմն հաղթում ես, երբեմն պետք է դասեր քաղել պարտությունից։ Պետք է առաջ նայել, այսքանը: Մենք վատ էինք պաշտպանվում, և դա նորից չար կատակ ստացվեց: Մրցակիցը գոլ խփելու հեշտ ուղիներ էր գտել։
Մենք վատ էինք պաշտպանվում ինչպես բարձր պրեսինգի, այնպես էլ ցածր բլոկների ժամանակ: Մանրամասները սկզնաղբույր կայքում։