Կվարացխելիան արդեն այս շաբաթ կարող է դառնալ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ .armsport.am

«Նապոլիի» վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիան կարող է տեղափոխվել ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» արդեն այս շաբաթվա կեսերին։ Այս մասին հայտնում է L’Équipe-ի լրագրող Լոիկ Տանզին։

Աղբյուրի համաձայն՝ այսօր որոշիչ օր պետք է լինի իտալական և ֆրանսիական ակումբների միջև բանակցություններում։ Նշվում է, որ եթե կողմերի միջև լիարժեք համաձայնություն ձեռք բերվի, ապա վրացին կարող է Փարիզ ժամանել՝ բուժզննում անցնելու արդեն չորեքշաբթի կամ հինգշաբթի (հունվարի 15-16): Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Կվարացխելիան համաձայնել է տեղափոխվել ՊՍԺ՝ մերժելով մի քանի այլ շահավետ առաջարկներ։

Նրա աշխատավարձը ֆրանսիական ակումբում կարող է հնգապատկվել՝ համեմատած Իտալիայում գործող պայմանագրի հետ: Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ