Այսպիսի խաղով աշխարհի ցանկացած թիմի կարող ենք հաղթել. Լևանդովսկի .armsport.am
«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Մադրիդի «Ռեալի» նկատմամբ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում (5:2): «Մենք հիանալի խաղ ցուցադրեցինք, հատկապես առաջին խաղակեսում։
Մեզ համար ավելի դժվար էր տասը հոգով, բայց ամենակարևորն այն է, որ մենք նվաճեցինք տիտղոսը։ Այսօր մենք կարող ենք տոնել, բայց վաղվանից պետք է կենտրոնանալ առաջիկա հանդիպումների վրա։ Եթե խաղանք այնպես, ինչպես այսօր, ապա կարող ենք հաղթել աշխարհի ցանկացած թիմի»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ կապտանռնագույնները վեցերորդ անգամ հաղթեցին «սերուցքայիններին» երկրի Սուպերգավաթի խաղարկությունում։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։