Հայտնի է՝ որքան բաց կթողնի Մարտինեսը Էլ-կլասիկոյում ստացած վնասվածքի պատճառով .armsport.am

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ինյիգո Մարտինեսը վնասվածք է ստացել Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ խաղում (5:2):

Այս մասին հայտնել է լրագրող և ինսայդեր Չավի Միգելը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստն առաջիկա 5 շաբաթների ընթացքում չի կարողանա մասնակցել կատալոնացիների հանդիպումներին։ Այսպիսով, Հանսի-Դիտեր Ֆլիկի թիմի հիմնական պաշտպանը վստահաբար բաց կթողնի Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի մնացած երկու հանդիպումները:

Հիշեցնենք, որ Ինյիգո Մարտինեսը վնասվածք էր ստացել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղի 28-րդ րոպեին. նրան փոխարինել էր ուրուգվայցի Ռոնալդ Արաուխոն։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ

Տեղեկատվություն