Նոր Նորքում կառուցվել է ևս մեկ հանգստի գոտի

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում կառուցվել է կասկադային համալիր: Ծրագրի շրջանակում հանգստի գոտում կառուցվել է նաև խաղահրապարակ՝ երեխաների համար, շատրվանային համալիր, ինչպես նաև առանձնացվել է շների համար նախատեսված տարածք: Այգում անցկացվել է նոր ոռոգման համակարգ և արտաքին լուսավորության ցանց:  *** Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10-րդ հանրակացարանային, 10/1 և սպորտդահլիճի 4-րդ կարգի վթարայնության շենքերում ապրող շուրջ 60 ընտանիք վերաբնակեցվել է՝ բնակ

արանների գնման վկայագրեր տրամադրելու և առկա բնակարանային ֆոնդից բնակարաններ տրամադրելու միջոցով:  *** Երևանի քաղաքապետարանի կողմից պատվիրված և պատրաստ են արդեն մայրաքաղաքի 51 հասցեներում հեղեղատար համակարգի կառուցման ու վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը:  *** Եթե Երևանի քաղաքապետարանի և «Վեոլիա Ջուր» ընկերության համատեղ ծրագրով 2020-2022թթ. մայրաքաղաքում կառուցվել և վերակառուցվել է ընդամենը 13 կմ կոյուղագիծ, ապա միայն 2024թ. այդ ծավալը կազմել է 15 կմ: Համայնքային բյուջեից տրամադրված միջոցներն աննախադեպ են եղել. այն կազմել է 2.8 մլրդ դրամ: Երբևէ նման ներդրում համայնքի բյուջեից չի եղել՝ քաղաքի բնակիչների կենսաապահովման համար: 



ԼՐԱՀՈՍ