Հունահռոմեական ըմբիշները ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ծաղկաձորում .armsport.am

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները հունվարի 15-ից մրցաշրջանի նախապատրաստական առաջին ուսումնամարզական հավաքը կսկսեն Ծաղկաձորում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Հավաքին շուրջ 35 ըմբիշներ կմասնակցեն:

Շեշտը դրվելու է ընդհանուր ֆիզպատրաստականությունը բարելավելուն: Համատեղ ուսումնամարզական հավաքին կմասնակցեն նաև երիտասարդական հավաքականի ըմբիշները, ինչպես նաև Լեհաստանի ու Սլովակիայի ընտրանիները: Մարզաձևի տարբեր դպրոցների ներկայացուցիչների համատեղ պարապմունքները կխթանեն ըմբիշների մրցափորձի հարստացմանը:

Երկշաբաթյա աշխատանքից հետո թիմը կժամանի Երևան և հավաքը կշարունակվի Օլիմպավանում: Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ