Նոր խոսք կանանց առողջության ապահովագրության ոլորտում․ ԻՆԳՈ-ն եւ «Բեգլարյան» ԲԿ-ն միավորել են ուժերը .banks.am
ԻՆԳՈ ապահովագրական ընկերությունը հայտարարել է «Բեգլարյան» բժշկական կենտրոնի (ԲԿ) հետ համագործակցության մասին, որի շրջանակում մշակել է բացառապես կանանց համար նախատեսված առողջության ապահովագրության յուրահատուկ փաթեթ։։«Բեգլարյան» ԲԿ-ի գիտական աշխատանքների գծով խորհրդական, պրոֆեսոր Արմինե Հարությունյանը նշել է, որ իրենց բժշկական կենտրոնում աշխատում են ոլորտի բարձրակարգ մասնագետներ.«Նրանց փորձն ու գիտելիքները ձեւավորվել են միջազգային վերապատրաստումների եւ արտասահմանյան առաջատար կլինիկաների հետ համագործակցության արդյունքում։ Վստահ եմ, որ ԻՆԳՈ-ի հետ համատեղ այս նախաձեռնությունը հնարավորություն կտա նպաստել կանանց առողջության պահպանմանը՝ ապահովելով միաժամանակ թե՛ բարձրորակ, թե՛ հասանելի բժշկական ծառայություններ»:«Մեր ռազմավարությանը համահունչ՝ մենք հետեւողականորեն զարգացնում ենք մեր ծառայությունները՝ ներդնելով այնպիսի պրոդուկտներ, որոնք միտված են մարդկանց կյանքի որակի բարձրացմանը եւ աջակցում երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացին»,- եզրափակել է Ռաֆիկ Սուվարյանը։ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-
ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸԱվելի քան 27 տարի Ինգո Արմենիա ԱՓԲԸ-ն (ԻՆԳՈ) առաջարկում է համապարփակ ապահովագրական լուծումներ անհատ եւ կորպորատիվ հաճախորդներին՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի առանձնահատուկ կարիքներն ու պահանջները։ ԻՆԳՈ-ն հանդիսանում է վստահելի գործընկեր հայաստանյան առաջատար ընկերությունների, բանկերի եւ հազարավոր անհատների համար՝ տարբեր անսպասելի իրավիճակներում նրանց ապահովագրելով ֆինանսական կորուստներից։«Բեգլարյան» ԲԿ«Բեգլարյան» բժշկական կենտրոնը Հայաստանի առաջին մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարն է, որը հիմնադրվել է 1920թ.-ին: Կենտրոնն ունի բոլոր անհրաժեշտ բաժանմունքները, որտեղ իրականացվում է բնակչության մանկաբարձագինեկոլոգիական օգնության ողջ ծավալը ժամանակակից բուժսարքավորումներով եւ բուժական մեթոդներով: