Կարիերայի նոր փուլ․ Ալաշկերտի նախկին գլխավոր մարզիչը նոր ակումբը է գլխավորել .armsport.am
«Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորել է մեդիա լիգայի «ՍինԴեկատ» ակումբը։ Այս մասին հայտնում է Եկատերինբուրգի մեդիա ֆուտբոլային թիմի մամուլի ծառայությունը։
Գրիգորյանն անգամ հասցրել է անցկացնել առաջին մարզումը նոր ակումբում։ «Ես փչացած մարզիչ չեմ, ես ֆուտբոլը միշտ ընկալել եմ որպես սիրելի զբաղմունք և աշխատել եմ տարբեր թիմերի հետ միայն այն պատճառով, որ սիրում եմ ֆուտբոլը»,- ասել է Գրիգորյանը։ Նշենք, որ մարզչական կարիերայի ընթացքում Գրիգորյանը գլխավորել է տարբեր առաջնությունների ավելի քան 20 թիմեր։
«Ալաշկերտի» հետ էլ դարձել է Հայաստանի չեմպիոն։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։