🎥 Արդիականացման ծրագրեր՝ Երևանի մետրոյի անվտանգ երթևեկությունն ապահովելու համար
Երևանի մետրոպոլիտենի երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով 2024թ. և 2025թ. իրականացվել են մի շարք ծրագրեր: Կապիտալ նորոգվել են սլաքային փոխադրիչները, որոնք ապահովում են գնացքների երթևեկությունը փակու
ղիներում՝ գծից- գիծ գնացքները տեղափոխելու համար։ Սլաքային փոխադրիչները վերջին անգամ փոխվել էին մոտ 15-20 տարի առաջ։ Դրանք անվտանգության ապահովման կարևոր մաս են հանդիսանում։ Լրացուցիչ տեղադրվել են ավտոկանգեր, որոնք տեղակայվում են լուսացույցից առաջ՝ հնարավոր վթարային իրավիճակների դեպքում, որ արգելող ազդանշանի ժամանակ գնացքները չանցնեն նշված լուսացույցները։