Ման Սիթին պատրաստ է անվճար բաց թողենլ առաջատարներից մեկին․ հայտնի է որտեղ կարող է շարունակել կարիերան խաղացողը .armsport.am
«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է անվճար բաց թողնել թիմի անգլիացի պաշտպան Կայել Ուոքերին, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Միաժամանակ պաշտպանի գլխավոր հավակնորդներից «Միլանը» դեռ վերջնական ընտրություն չի կատարել նրա օգտին։
«Ռոսոներիները» բանակցություններ են վարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Մարկուս Ռեշֆորդի տեղափոխության վերաբերյալ: Միլանցիները ցանկանում են իմանալ, թե հարձակվողի աշխատավարձից որքա՞ն են պատրաստ վճարել «կարմիր սատանաները», եթե նա տեղափոխվի «Միլան»:
Ավելի առաջնահերթ է համարվում Ռեշֆորդի հետ պայմանագիր կնքելու տարբերակը, սակայն վերջնական որոշումը մնում է թիմի գլխավոր մարզիչ Սերխիո Կոնսեյսաուինը։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։