Մրցույթ՝ գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման հայտերի ընտրության մրցույթ։ Մրցույթին հայտ կարող են ներկայացնել ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագիր իրականացնող գիտական պետական կազմակերպությունները և բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ կոմիտեի orgs.hesc.am համակարգով։ Հայտը պետք է ներկայացնի այն կազմակերպությունը, որտեղ գիտական սարքը/սարքավորումը տեղակայվելու է։ Մրցույթի շրջանակում գնման գործընթացը կազմակերպելու է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, այնուհետև դրանք տրամադրելու է հայտատու կազմակերպությանը: Համաֆինանսավորում չի նախատեսվում։ Հայտի ընդհանուր գումարը պետք է կազմի առնվազն 20 միլիոն դրամ, իսկ հայտում ներառված յուրաքանչյուր սարքի/սարքավորման արժեքը՝ առնվազն 5 միլիոն դրամ։ Միաժամանակ, հարկ է նշել, որ հայտով ներկայացվող յուրաքանչյուր սարքի/սարքավորման համար անհրաժեշ

տ է կցել երեք գնառաջարկ, իսկ դրա անհնարինության դեպքում երկու կամ մեկ գնառաջարկ ներկայացնելիս անհրաժեշտ է լրացուցիչ մանրամասն հիմնավորում: Հայտերը գնահատելու նպատակով ստեղծվելիք մրցութային (գնահատող) հանձնաժողովը սահմանում է հայցվող ընդհանուր գումարի չափ, որից ավելի գումարի դեպքում սարքերի/սարքավորումների շահագործման պատասխանատուների հետ անցկացնում է հարցազրույց։ Վերջնաժամկետը 2025 թվականի հունիսի 20-ն է: Կազմակերպության ներկայացուցիչը մինչև 2025 թ․ հունիսի 27-ը ներառյալ մեկ ընդհանուր փաթեթով կազմակերպության ղեկավարի պաշտոնական գրությամբ պետք է առձեռն տարբերակով կոմիտե (ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ) ներկայացնի կազմակերպության կողմից տրված բոլոր հայտերի ստորագրված և կնքված թղթային տարբերակների փաթեթները: Մրցույթների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության հետազոտական ծրագրերի բաժնից՝ զանգահարելով 010-300-109 (*710, կամ տեխնիկական հարցերով՝ 910): Մրցույթի հրավերի փաթեթը



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ