Ո՞ր դեպքերում են աշխատողներին տրվում լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ .Iravaban.net
Աշխատանքային օրենսգրքի հոդված 153-ը նախատեսում է լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ աշխատող քաղաքացիների համար։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ հաշվի առնելով աշխատանքի պայմանները` աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներ
ին կարող է տրամադրվել հանգստի համար լրացուցիչ ընդմիջում։ «Մինչև տասնութ տարեկան աշխատողներին, որոնց աշխատաժամանակի տևողությունը գերազանցում է 4 ժամը, աշխատաժամանակի ընթացքում պետք է տրվի հանգստի համար լրացուցիչ ընդմիջում` նվազագույնը 30 րոպե: Հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե աշխատանքը կատարվում է պլյուս 40 աստիճան ցելսիուսից բարձր կամ մինուս 10 աստիճան ցելսիուսից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում, ինչպես նաև ծանր ֆիզիկական կամ մտավոր և հուզական գերլարված բնույթ կրող պայմաններում կամ այն դեպքերում, երբ աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներո
վ հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության և անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված՝ առողջության համար անվտանգ մակարդակի: Մանրամասները սկզնաղբյուր կայքում։