Հունիսի 1-ը՝ Երևանի Կենդանաբանական այգում
Հունիսի 1-ին՝ Ժամը 11:00-18:00, երեխաների
պաշտպանության միջազգային օրը կվերածվի իսկական տոնի՝ Երևանի կենդանաբանական այգում: Ծրագիր • Նոր ազատավանդակների և կենդանատեսակների ցուցադրություն, • երաժշտական անկյուն, • զվարճալի խաղեր. արհեստավարժ անիմատորների կողմից կկազմակերպվեն ակտիվ խաղեր, թիմային մրցույթներ և դինամիկ ակտիվություններ՝ տարբեր տարիքային խմբերի երեխաների համար • Մուլտհերոսների հետ հանդիպում. այգու տարբեր 6 հատվածներում երեխաներին կդիմավորեն սիրված մուլտֆիլմերի կերպարները՝ լուսանկարների, պարերի և զվարճանքի համար, • պղպջակների շոու, • ֆեյս-արթ, • շրջայց այգում. երեխաները կարող են մասնակցել զբոսանքի այգու տարածքով՝ դիտելով կենդանիներին, տեղեկանալով նրանց վերաբերող հետաքրքիր պատմությունների և փաստերի։ Մինչև 16 տարեկան երեխաների մուտքն անվճար է: Մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ կանգառից դեպի Կենդանաբանական այգի քաղաքացիներին կսպասարկեն անվճար ավտոբուսներ: