🎥 Երևանի բնակիչների շրջայցը՝ կանաչապատ Երևանով
Վերջին 3 տարում Երևանում ընդհանուր առմամբ շուրջ 55 հա կանաչ տարածք է ավելացվել, որից 44 հա-ը՝ քաղաքային անտառներ: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ քաղաքացիները հնարավորություն ունեցան շրջելու քաղ
աքային նորաստեղծ անտառներում՝ ծանոթանալով մայրաքաղաքում կատարված հսկայածավալ աշխատանքներին: Այցի ընթացքում նրանք շրջեցին Եռաբլուր զինվորական պանթեոնի հարակից լանջերին, Սարալանջում, Փարոսի բլուրում, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի բարձունքում: