Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված ներքին արտադրողի պաշտպանությանը

Օրենքի նախագիծը վերաբերում է ցեմենտի ներմուծմանն Իրանի Իսլամական Հանրապետությունից: ԻԻՀ-ում էներգակիրները բավականին էժան են, իսկ վերջին շրջանում արդեն իրանական մանաթը նույնպես արժեզրկվում է, ինչի հետեւանքով նկատվում է ցեմենտի ինքնարժեքի  իջեցում: Այդ պատճառով այն հակամրցակցային է դառնում  Հայաստանի ցեմենտ արտադրողների համար, ինչի հետեւանքով  2024  թվականին Հայաստանում արտադրվող ցեմենտի քանակը ներմուծման  հաշվին բավականին կրճատվել է: Հաշվարկ ենք արել, եւ

ինքնարժեքների համահարթեցման նպատակով առաջարկում ենք պետական տուրքի 200-ապատիկը դարձնել 800-ապատիկ, որպեսզի կարողանանք պաշտպանել ներքին արտադրողին: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը՝ մայիսի 26-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը: Այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում եւ քննարկել հատուկ ընթացակարգով՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումն իրականացնել նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:  



ԼՐԱՀՈՍ