Գալստյան. Դրամի արժեզրկումը հնարավորություններ է ստեղծում արտահանողների համար .banks.am
Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ «հայկական դրամը արժեզրկվել է»:«Տարվա ընթացքում ռուսական ռուբլու կտրուկ արժեւորում է տեղի ունեցել: Նախ՝ նոմինալ առումով որոշակի փոփոխություն կա հայկական դրամի եւ ռուբլու փոխարժեքի մեջ, եւ երկրորդը՝ տեսնում ենք, որ Ռուսաստանում գնաճը շարունակ
ում է ավելի բարձր մնալ, քան՝ Հայաստանում: Այդ երկու գործոնների ներքո հայկական դրամը ռուբլու նկատմամբ որոշակի արժեզրկված վիճակում է: Նույնը նկատելի է նաեւ Եվրոգոտու նկատմամբ, ինչը կապված է աշխարհաքաղաքական որոշակի իրադարձությունների հետ»,- ասուլիսի ժամանակ, ներկայացնելով 2024-ի ֆինանսական կայունության հաշվետվությունը, ասել է ԿԲ նախագահը:Ինչ վերաբերում է ԱՄՆ դոլարին, Մարտին Գալստյանը նշել է, որ «դրան զուգահեռ դոլարի նկատմամբ դրամի թվացյալ նոմինալ փոխարժեքի անփոփոխ մակարդակը չի արտացոլում ամբողջական պատ
կերը». Մանրամասները սկզնաղբյուր կայքում։