Ուսման հնարավորություն Բրազիլի բուհերում
Մեկնարկել է Բրազիլի Դաշնային Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների փոխանակման (PEC-G) և պորտուգալերենը որպես օտար լեզու ուսանելու (PEC-PLE) ծրագրերի 2026թ․ ընդունելությունը։ PEC-G և PEC-PLE ծրագրերը Բրազիլի համալսարաններում օտարերկրյա ուսանողների փոխանակման ծրագրեր են, որի շրջանակում ուսանողներն անվճար հիմունքներով ակադեմիական կրթություն են ստանում (կեցության ծախսերը ներառված չեն): Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2025թ․ հուլիսի 25-ը ՀՀ-ում Բրազիլի դեսպանություն (հասցե՝ Հյուսիսային պողոտա 1, 7-րդ հարկ, գրասենյակ 21)։ Հարցերի և հավելյալ տեղակատվության համար անհրաժեշտ է կապ հաստատել դեսպանության խորհրդական Ժուլիու Սեզար Ֆերեյրայի հետ՝ [email protected] էլ․ փոստի միջոցով։ Ծրագրերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումներով՝ https://tinyurl.com/28327fjn, https://tinyurl.com/25p5mjhc: Դիմումի առցանց ձևը՝ https://tinyurl.com/yy5cyzae: