Եզրափակիչ ցուցահանդեսով ամփոփվել է «Պատանի ստեղծարար» ծրագիրը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Ավանդույթ և արդիականություն» կրթամշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ Մեգերյան կարպետ համալիրում անցկացվել է «Պատանի ստեղծարար» կրթամշակութային ծրագրի եզրափակիչ ցուցահանդեսը։ Ծրագրի նպատակը հայկական ավանդական ձեռարվեստի պահպանումը, ինչպես նաև հմտությունների ու արժեհամակարգի փոխանցումն է նոր սերնդին՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ծրագրի շրջանակում 15 պատանի մասնակցել է վարպետաց դասերի «Դիզայնի նախագծում՝ արհեստական բանականության (ChatGPT, AI) կիրառմամբ», «Կարպետագործություն», «Թաղիքագործություն», «Գորգագործություն» ուղղություններով։ Դասընթացները վարել են ոլորտի առաջատար մասնագետները՝ տեսական ու գործնական փուլերի համադրմամբ: Մասնակիցներն ապահովվել են

անհրաժեշտ նյութերով, կրթական գործընթացը փաստագրվել է ամփոփիչ ֆիլմի միջոցով։ Ծրագիրը միտված է դեկորատիվ-կիրառական արվեստի հանրահռչակմանը և երիտասարդ սերնդի ստեղծագործական զարգացմանն ու մասնագիտական կողմնորոշմանը։ Այն հարթակ է, որտեղ սերունդները կարող են ոչ միայն ճանաչել ազգային մշակույթը, այլև ձեռք բերել գիտելիքներ, որոնք կարող են կիրառել ապագա մասնագիտության և նույնիսկ սեփական ձեռնարկատիրական նախաձեռնությունների ձևավորման ճանապարհին։



ԼՐԱՀՈՍ