🎥 Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շա

րունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը. Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց, 1-ին նրբ., հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում ապամոնտաժվել է Թոթովենցի փողոց, հ. 3/2 շենքի դիմաց գտնվող ինքնակամ շինությունը, Էրեբունի վարչական շրջանում ապամոնտաժվել է Մուրացանի փողոց, հ.113/3 հասցեի ինքնակամ շինությունը: Հանրային տարածքները համայնքին վերադարձնելու գործընթացը լինելու է շարունակական:



ԼՐԱՀՈՍ