Քրեական ոստիկանության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել Հայաստան
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խմբի ուղեկացությամբ օգոստոսի 9-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել 47-ամյա տղամարդ։Նա 2014 թվականի հունիսի 30-ից հետախուզվում էր Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդված
ի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով՝ (խարդախություն), խափանման միջոցը` կալանք։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: