Ինչ են սպասում փորձագետները Դաշնային պահուստային համակարգից .banks.am
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը սեպտեմբերի 16-17-ը կայանալիք նիստում կնվազեցնի իր հիմնական տոկոսադրույքը 25 բազիսային կետով, կարծում են Reuters-ի կողմից հարցված փորձագետների մեծ մասը։ 13.08.2025 | 13:38 Reuters-ի հարցմանը մասնակցած 110 փորձագետներից 67-ը (61%) սպասում են, որ Դաշնային պահուստային համակարգը սեպտեմբերին կնվազեցնի տոկոսադրույքը մինչեւ 4-4.25%՝ ներկայիս 4.25-4.5 մակարդակից։ Հարցվածներից մեկը կարծում է, որ առաջիկա նիստում տոկոսադրույքը կարող է իջեցվել միանգամից 50 բազիսային կետով, մնացածն էլ կարծում են, որ այն կմնա ներկայիս մակարդակում։«Մենք կարծում ենք, որ շուկայի մասնակիցները չափազանց վստահ
են սեպտեմբերին տոկոսադրույքի իջեցման հնարավորության հարցում, քանի որ նրանք սխալ են մեկնաբանում Դաշնային պահուստային համակարգի կողմից աշխատաշուկայի վիճակի գնահատականը»,- նշում են Barclays-ի փորձագետները։Հարցվածների ավելի քան 60%-ը կարծում է, որ ԱՄՆ կենտրոնական բանկը այս տարի մեկ կամ երկու անգամ կնվազեցնի տոկոսադրույքը։ Հարցվածների գրեթե 80%-ը կարծում է, որ ամերիկյան ներմուծման մաքսատուրքերի ազդեցությունը ԱՄՆ-ում գնաճի վրա ժամանակավոր կլինի։Դաշնային պահուստային համակարգը նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր պահպանում է տոկոսադրույքը 4.25-4.5% մակարդակի վրա։