Նախարարն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության նախագահին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության (GWTO) նախագահ Անտոնիո Վիդալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է գինեգործության ոլորտը. այն ազգային մշակութային արժեքավոր ժառանգություն լինելուց բացի, նաև զարգացող ուղղություն է մ

Նախարարն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպու...

ասնագիտական և բարձրագույն կրթության համակարգերում, և ուսանողների շրջանում մեծ պահանջարկ ունի: Ոլորտի առաջխաղացման համատեքստում Ժաննա Անդրեասյանը մասնավորապես կարևորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համագործակցության, համատեղ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի գինու հնձանի վերականգնման և ամրակայման աշխատանքներին, որը ևս վկայում է գինեգործության՝ որպես հնագույն քաղաքակրթության և մշակութային ժառանգության նկատմամբ պետական քաղաքականության մասին: (GWTO) նախագահ Անտոնիո Վիդալը ներկայացրել է կազմակերպության գործունեությունը էնոտուրիզմի ոլորտում՝ նշելով, որ իրենք հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ:

Նախարարն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպու...



ԼՐԱՀՈՍ