Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են նախագահական նստավայրում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» 4-րդ ծրագրի մասնակիցներին: Նախագահը ողջունել է երիտասարդներին՝ ընդգծելով, որ նման ծրագրերը կարեւոր հարթակ են պետականության հիմնարար արժեքները խորությամբ հասկանալու եւ նոր սերնդի գիտելիքները բազմակողմանիորեն զարգացնելու համար: Հանրապետության նախագահը խոսել է պետական անկախության, ինքնիշխանության, ազատության եւ ժողովրդավարության գաղափարների մասին՝ առանձնացնելով դրանց դերը մեր հասարակական եւ քաղաքական կյանքի կազմակերպման մեջ: Նա շեշտել է, որ այդ արժեքները ոչ միայն պատմական ճանապարհի արդյունք են, այլեւ մեր ապագայի ձեւ

ավորման հենասյուներ: Բանախոսության ավարտին նախագահը զրուցել է «Ամառային դպրոցի» մասնակիցների հետ՝ պատասխանելով նրանց հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են երկրի ներքին զարգացումներին, արտաքին քաղաքական առաջնահերթություններին եւ հասարակական կյանքի տարբեր ոլորտներին: Երիտասարդները հնարավորություն են ունեցել ոչ միայն ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները, այլեւ լսելու նախագահի դիտարկումները:



ԼՐԱՀՈՍ