Քննարկվել է ֆիզանձանց եկամուտների հայտարարագրման ընթացքը .banks.am
Օգոստոսի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման ընթացքը: «Ներկայացվել են հայտարարագրման ընթացքի վերաբերյալ ցուցանիշները եւ տեմպերը բարելավելու ուղղությամբ առաջիկա անելիքները: Մտքեր են փոխանակվել եկամ
ուտների հայտարարագրման գործընթացն առավել մատչելի դարձնելու քայլերի շուրջ: Այդ համատեքստում կարեւորվել է թվայնացման գործընթացի ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացումը, նույնականացման քարտերի տրամադրման գործընթացում մեկնա
րկած բարելավումների շարունակականության ապահովումը, իրազեկման աշխատանքների հետեւողական իրականացումը եւ ինքնաշխատ լրացման կատարելագործումը», - հայտնել են կառավարությունից: