Մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող հոգեբանների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող հոգեբանների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը՝ ժամը 18:00։ Կամավոր ատեստավորման գործընթացը կիրականացվի՝ համաձայն ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 12-ի «Մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների և մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և կամավոր ատեստավորման արդյունքով մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետներին և մանկավարժական աշխատողներին հավելավճարի տրամադրման կարգը հաստատելու մասին» 772-Ն որոշման: Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի at.emis.am հարթակի միջոցով։ Հայտը ներկայացնելուց հետո նույն էջում դիմողը ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ: Ատեստավորման հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝ 1) անունը, ազգանունը, հայրանունը, 2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը), 3) բնակության վայրը (մարզը, համայնքը), 4) ուղղությունը, որից դիմողը պատրաստվում է ատեստավորվել, 5) հանրային ծառայությունների համարանիշը, 6) էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը: Կամավոր ատեստավորման հայտ կարող են ներկայացնել. 1) Նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, Տարածքային մանկավարժա
հոգեբանական կենտրոնների և պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող կազմակերպությունների հոգեբանները: 2) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշմամբ սահմանված պահանջներին բավարարող հոգեբաննները, որոնք համակարգում չեն աշխատում: 3) Ոչ պետական նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբանները: 4) Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող հոգեբանները: Հայտարարությամբ նշված ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում: Հայտերի լրացման մանրամասների վերաբերյալ հղումը՝ ստորև Ատեստավորման անցկացման ժամանակացույցը կհաստատվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով և սահմանված կարգով կհրապարակվի։ Ատեստավորված հոգեբանների համար խրախուսման մեխանիզմը կկիրառվի 2026 թվականի հունվարից: