Կհստակեցվեն հարկային եւ մաքսային մարմինների հանրային ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի կիրառման հետ կապված հարաբերությունները

««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների նպատակն է կարգավորումները համապատասխանեցնել «Զենքի շրջանառության  կարգավորման մասին» օրենքին: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը սեպտեմբերի 2-ին հրավիրված ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ: Համլետ Սահակյանի խոսքով փաթեթով կարգավորում են նաեւ հարկային եւ մաքսային մարմինների հանրայ

ին ծառայողների կողմից  ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի օգտագործման հետ կապված հարաբերությունները: Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:



ԼՐԱՀՈՍ