Փոփոխություն եւ լրացում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 2-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է մասնավորեցման ցանկում ավելացնել «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ն, որը 2023 թվականի օգոստոսի 17-ի՝ Կառավարության որոշմամբ ստեղծվել է Երեւան քաղաքի Նալբանդյան 28 հասցեում՝ գույքի ներդրմամբ
: «Նախաձեռնությունը բխում է Պետական գույքի կառավարման ռազմավարությունից»,- նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը՝ հավելելով, որ արդյունքում հնարավորություն կընձեռվի իրականացնել գույքի բարելավման եւ դրա կառավարման արդյուավետության բարձրացման որոշակի միջոցառումներ: Օրենքի նախագ
իծը ստացել է դրական եզրակացություն: