Ի գիտություն Ազգային ժողովում հավատարմագրված լրատվամիջոցների
ԶԼՄ հարգելի՛ ներկայացուցիչներ, ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի աշխատանքները լուսաբանելու համար խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչներն իրենց հավատարմագրերը կարող են ստանալ ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության 156 աշխատասենյակից սեպտեմբերի 3-ին, 4-ին եւ 5-ին՝ ժամը 09:30-18:00-ը: Լրացուցիչ հարցերի համար զանգահարել (374-11) 513312, (374-11) 513210 հեռախոսահամարներով: Խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: Նշենք, որ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի աշխատանքը կմեկնարկի սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10:00-ին: