Քննարկվել է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան վավերացնելու հարցը

««Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Նախաձեռնությամբ վերականգնվում է կրկնակի հարկումը բացառող իրավահարաբերությունների պրակտիկան: Փոխադարձաբար երկրների ռեզիդենտների համար սահմանվում են ավելի նպաստավոր հարկային պայմաններ, քան երկրների օրենսդրությամբ է նախատեսված: Կայուն ու կանխատեսելի հարկային միջավայր է ձեւավորվում: Համաձայնագրերում պասիվ եկամուտների հարկման իրավունքն առաջնահերթորեն վերապահվում է եկամուտների վճարման աղբյուր երկրին, ա

յս դեպքում եւս համաձայնագիրը բացառություն չէ: Որոշ դեպքերում նախատեսվել են նաեւ գործող ազգային օրենսդրությամբ սահմանված դրույքաչափերից ավելի ցածր դրույքաչափեր, հատկապես այն պայմաններում, երբ հաղթահարվում է ներդրումների որոշակի շեմ: Ակնկալվում է ձեւավորել կայուն հիմք երկու երկրների հարկային մարմինների միջեւ փոխադարձ համագործակցության համար: Հարցն արժանացել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:



ԼՐԱՀՈՍ