ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ՉԺՀ մշակույթի և զբոսաշրջության նախարար Սուն Յելիի հանդիպումը. ստորագրվել է համագործակցության ծրագիր

ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում աշխատանքային այցով Չինաստանում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը սեպտեմբերի 2-ին հանդիպել է Չինաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Սուն Յելիին: Հանդիպման ընթացքում նախարարներն անդրադարձել են մշակույթի ոլորտում հայ-չինական համագործակցության առկա բարձր մակարդակին և զարգացման հեռանկարներին: Շեշտվել է երկկողմ մշակութային կապերի ընդլայնման և խորացման կարևորությունը՝ որպես հազարամյակների պատմություն ու հարուստ մշակույթներ ունեցող ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու կարևոր գործոն։ Նախարար Ժաննա Անդրեասյանը գոհունակությամբ արձանագրել է վերջին շրջանում Հայաստանի և Չինաստա

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ՉԺՀ մշակույթի և զբոսաշրջ...

նի առաջատար թանգարանների միջև ակտիվ փոխգործակցությունն ու համատեղ ցուցահանդեսների կազմակերպումը, որը թույլ է տալիս նոր շունչ հաղորդել հայ-չինական մշակութային երկխոսությանը: Նախարար Սուն Յելին նշել է, որ երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթների առկայությունը նոր հնարավորություններ է ստեղծել հայ և չինացի զբոսաշրջիկների համար՝ դարձնելով մշակութային զբոսաշրջությունն ավելի դինամիկ և հասանելի։ Կողմերը քննարկել են համատեղ մշակութային օրերի կազմակերպման, միջազգային կազմակերպությունների և նախաձեռնությունների շրջանակում համատեղ ծրագրերի իրականացման, մասնագետների փոխանակման, ինչպես նաև մշակութային արժեքների պահպանության և վերականգնման ոլորտներում փորձի և գիտելիքի տարածման հեռանկարները։ Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Չինաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Սուն Յելին ստորագրել են 2026-2029թթ. մշակութային համագործակցության ծրագիր` ՀՀ կրթության, գի

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ՉԺՀ մշակույթի և զբոսաշրջ...

տության, մշակույթի և սպորտի և ՉԺՀ մշակույթի և զբոսաշրջության նախարարությունների միջև:



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն