Հունգարերենի անվճար դասընթացներ՝ ուսանողների և ավագ դպրոցի աշակերտների համար
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում գործող Հունգարական մշակութային կենտրոնը հրավիրում է ուսանողներին և ավագ դպրոցի աշակերտներին՝ մասնակցելու հունգարերենի անվճար դասընթացների։ Դասընթացները կանցկացվեն Հունգարական մշակութային կենտրոնում (հասցե՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Տիգրան Մեծ 17, 4-րդ հարկ, 402 սենյակ)։ Դասընթացի տևողությունը՝ սեպտեմբերի 8 – դեկտեմբերի 26։ Դասավանդման լեզուները՝ հայերեն/անգլերեն։ Դասընթացի ժամանակացույցը՝ Երկուշաբթի և չորեքշաբթի Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով: Դասընթացների նպատակն է ոչ միայն սովորեցնել հունգարերեն, այլև ծանոթացնել մասնակիցներին Կենտրոնական և Արևելյան
Եվրոպայի պատմությանը, մշակույթին ու արժեքներին։