Երկարաժամկետ ներդրումների հնարավորություն կտրվի արոտավայրերի վարձակալման համար

Ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով նախագծով առաջարկվում է պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողերի (արոտավայրերի) նկատմամբ  դիտարկել երկարաժամկետ վարձակալության տրամադրումը: Միաժամանակ, վարձակալի համար սահմանել հողերի պահպանությանն ուղղված միջոցառումներն իրականացնելու եւ այն ըստ գործառնական նշանակության օգտագործելու պարտավորություններ: Այս մասին

ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 3-ին հրավիրած նիստի ժամանակ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում առաջարկվող լրացումները: Փոխնախարարի խոսքով առաջարկվող փոփոխությունները թույլ կտան ընդլայնել ներդրումային ծրագրերի իրականացմանն աջակցելու հնարավորությունները՝ հողամասերի հանրային օգտակարության բարձրացման եւ պետական մարմինների ու ենթակա պետական մարմինների տնօրինությանը հանձնված հողամասերի արդյունավետ կառավարման շնորհիվ: Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ

Տեղեկատվություն