ՎԶԵԲ-ը Հայաստանին կտրամադրի €45 միլիոն .banks.am

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջեւ «Երեւանի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ Պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար Երեւան մաքսային եւ լոգիստիկ կենտրոն կառուցելու նպատակով նախատեսվում է ՎԶԵԲ-ի հետ կնքել վարկային եւ դրամաշն

որհային համաձայնագրեր: Նախատեսվում է Հայաստանին հատկացնել €45 միլիոն, որից վարկային միջոցներ` €39 միլիոն, իսկ դրամաշնորհային միջոցներ՝ €6 միլիոն:



ԼՐԱՀՈՍ