Հունվարի 1-ից կգործի ապրանքաշրջանառության նոր հսկողության մեխանիզմ .banks.am

Կառավարությունը հավանություն է տվել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի ներկայացրած ապրանքաշրջանառության նոր հսկողության մեխանիզմի վերաբերյալ նախագծին:ՊԵԿ-ից հայտնել են, որ նախաձեռնության նպատակն է ապահովել դրոշմավորման ծածկագրով ապրանքի շրջանառության ամբողջ շղթայի նկատմամբ հետագծելիությունը: Առաջարկվում է սահմանել հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա՝ դրոշմավորված ապրանքների մատակարարման դեպքում հսկիչ (նույնականացման) նշանների եւ դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթում ներառելու դեպքերը, կարգը եւ ժամկետները։2026 թվա

կանի հունվարի 1-ից ալկոհոլի եւ ծխախոտի շարժի մասին տեղեկատվությունը կարտացոլվի հաշվարկային փաստաթղթերում:Նշվում է, որ այս մեխանիզմը ՊԵԿ-ին հնարավորություն կտա հետեւել ապրանքաշրջանառության բոլոր փուլերին՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչեւ վերջնական սպառում, ինչպես նաեւ կկրճատվի ստվերը:Կառավարությունը նախատեսում է բոլոր գործընթացները՝ վճարումները, ՀԴՄ–ի ֆիքսումները, ապրանքաշրջանառությունը եւ հաշվապահությունը միավորել մեկ համակարգում:



ԼՐԱՀՈՍ

Տեղեկատվություն

Զբոսաշրջություն