Հայէկոնոմբանկը միացել է Հայաստանում ածխածնային արտանետումների նվազեցմանն ուղղված ջանքերին .banks.am

Հայէկոնոմբանկը միացել է Հայաստանում ածխածնային արտանետումների նվազեցմանն ուղղված ջանքերին: Բանկը Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցության (PCAF) շրջանակում նպատակ ունի աջակցել կանաչ տնտեսության կայուն զարգացմանը։Բանկից հայտնել են, որ համագործակցություն շրջանակում  հնարավոր է լինելու գնահատել բանկի կողմից տրամադրվող վարկերի եւ ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները եւ մշակվելու են առաջ

արկություններ դրանց նվազեցման ուղղությամբ։Նշվում է, որ Հայէկոնոմբանկի եւ PCAF-ի համագործակցության մոտեցումները համահունչ են բանկի բնապահպանական, սոցիալական եւ կառավարման (ESG) տեսլականին, որը ծառայում է կայուն զարգացման նպատակներին։ PCAF ստանդարտներին հետեւելու պատրաստակամությամբ Հայէկոնոմբանկը.•    փորձելու է մինչեւ 2035 թվականն ապահովել կլիմայական չեզոքություն` կրճատելով բիզնես գործընթացների արդյունքում շրջակա միջավայր արտանետված ջերմոցային գազերը,•    պարտավորվում է չափել եւ բացահայտել ածխածնային արտանետումները,•    համապատասխանեցնելու է վարկային պորտֆելը PCAF ստանդարտներին։Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։



ԼՐԱՀՈՍ

Տեղեկատվություն