Նախագծով առաջարկվում է վավերացնել «Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքի կոալիցիայի» կանոնադրությունը

Նախաձեռնությամբ առաջարկվում է վավերացնել «Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքի կոալիցիայի» (ԱԴԵԿ) կանոնադրությունը: ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի խոսքով կոալիցիան գլոբալ գործընկերություն է, որի նպատակն է բարելավել ենթակառուցվածքային համակարգերի դիմակայունությունը կլիմայի փոփոխության եւ աղետների ռիսկերի կառավարման հանդեպ: «Սա փոխկապակցված է նաեւ աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների շրջանակային ծրագրի իրագործման հետ»,- հավելել է փոխնախարարը: Պլատֆորմի ստեղծման գաղափարի նախաձեռնողը Հնդկաստանն է: Նախատեսվում է տեխնիկական աջակցության, հետազոտությունների եւ համատեղ դասընթացների միջոցով զարգացնել ոլորտային կարողությու

նները: Միջազգային լավագույն փորձը տեղայնացնելու նպատակով կարեւորվել է հարթակին Հայաստանի միանալը: «Մարդկության պատմությունը ցույց է տվել, որ բնակլիմայական աղետների հաղթահարման եւ դրանց հետեւանքների վերացման լավագույն տարբերակն է համագործակցությունը, տարբեր պետությունների ներգրավվածությունն ու փոխօգնությունը»,- ընդգծել է հարակից զեկուցող, պատգամավոր Քրիստինե Պողոսյանը: Նախագիծը քննարկվել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 5-ի նիստում եւ ստացել դրական եզրակացություն:



ԼՐԱՀՈՍ