Նախագծով սահմանվում են կարգավորումներ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի վերաբերյալ
Նախաձեռնությամբ առաջարկվում է օրենքով ամրագրել սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի՝ ՍԷԿՏ-ի վերաբերյալ հիմնարար կարգավորումներ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի խոսքով ներկայումս համակարգի հետ կապված հարաբերություննները կարգավորվում են միայն
Կառավարության որոշմամբ: Նախագծով սահմանվում են համակարգին հասանելիություն ունենալու եւ տվյալներ մուտքագրելու պայմանները: ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբե
րի 5-ի նիստում եւ ստացել է դրական եզրակացություն: