Իրավախախտում կատարած վարորդի մեքենայում պարեկները թմրանյութ են հայտնաբերվել
Վայոց ձորի մարզի պարեկները սեպտեմբերի 7-ին Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 139-րդ կմ հատվածում, տեխնիկական զննություն չանցած լինելու համար, կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մի մեքենա: Պարեկները Երևանի բնակիչ 39-ամյա վարորդի մեքենայի սրահում նկատել են թղթե փաթեթ, որում թմրանյութ կար։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վայքի բաժին: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:39-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ
կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: