Գալստյան. Հայաստանում 12-ամսյա գնաճն օգոստոսին կազմել է 3.6% .banks.am

Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ 2025-ի անցած 8 ամսվա ընթացքում ՀՀ-ում 12-ամսյա գնաճը ձեւավորվել է նպատակային ցուցանիշից որոշակի բարձր մակարդակում` օգոստոսին կազմելով 3.6%։ «Գնաճը հիմնականում պայմանավորված է սեզոնային պարենի հետ։ Բացի այդ,  տարեսկզբին համահունչ են աճել նաեւ կարգավորող ծառայությունների, մասնավորապես, տրանսպորտի սակագները։ Այս ամենին զուգահեռ հիմնարար գնաճի տեսանկյունից հարաբերականորեն կոշտ գներով բնութագրվող ոչ արտահանելի ապր

անքների գնաճը պահպանվել է համեմատաբար կայուն մակարդակում` վերջին ամիսներին ձեւավորվելով 2-2.5%-ի միջակայքում։ Այս պայմաններում գնաճային սպասումները սկսել են նվազել` մոտենալով թիրախային մակարդակին»,- Ազգային ժողովում ներկայացնելով ԿԲ տարեկան հաղորդումը՝ ասել է Մարտին Գալստյանը:Նա նշել է, որ ֆինանսական շուկայի մասնակիցների կողմից 2025-ի համար 12-ամսյա գնաճը գնահատվում է 3%-ի շրջանակում.«Մենք պատրաստ ենք ձեռնարկել համարժեք գործողություններ` միջնաժամկետ հորիզոնում գնաճը 3%-ի մակարդակի եւ գների կայունության ապահովման համար»:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ