Արտաշատի համայնքային ոստիկանները բացահայտել են դանակահարության դեպքը
Սեպտեմբերի 8-ին Ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ Արտաշատ քաղաքի Փափազյան փողոցից որովայնի կտրած-ծակած վերքով «Արտաշատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Եղեգնավան գյուղի բնակիչ 34-ամյա մի երիտասարդ։Հաղորդումը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին:Իրավապահների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 8-ին Փափազյան փողոցում երեք երիտասարդ անձնական հարցերի շուրջ վիճաբանել են Արտաշատի բնակիչ 28-ամյա երիտասարդի հետ, հասցրել փոխադարձ հարվածներ։ Այդ ընթացքում էլ 28-ամյա երիտասարդն իր մոտ եղած խոհանոցային դանակով հարվածել է 34-ամյա երիտասարդի որովայնին։Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վիճաբանությանը մասնակից երիտասարդները ձերբակալվել են։ Ձեռնարկվում են միջոցներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։Հանգամանքները պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմ
անված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: