Բռնադատվածների բնակարանային խնդիրների լուծումը՝ պետության կողմից տրամադրվող հողատարածք և արտոնյալ վարկեր .Iravaban.net
ՀՀ օրենսդրությունը նախատեսում է հատուկ կարգավորումներ այն անձանց համար, ովքեր բռնադատված են և ունեն կարիք բարելավելու իրենց բնակարանային պայմանները։ Բռնադատված է համարվում Հայաստանում մշտապես բնակվող նախկին ԽՍՀՄ այն քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը կամ օտարերկրյա քաղաքացին, որը խորհրդային կարգերի ժամանակաշրջանում քաղաքական շարժառիթներով՝ Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում բնակարանային անհատական շինարարության համար սահմանված չափով հողատարածք տրամադրվում է` Այն դեպքում, երբ բռնադատվածը դատապարտված է եղել մահապատժի կամ մահացել է ազատազրկման ձևով պատիժը կրելիս կամ այդ պատիժը կրելուց հետո, ապա սահմանված արտոնություններից օգտվում են բռնադատվածի առաջին հերթի ժառանգները։ Ով է որոշում՝ արդյո՞ք անձը կարիքավոր է Բնակարանային պայմանների բարելավման կարիքավորության չափանիշները սահմանում է ՀՀ կառավարությունը։ Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։ Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։