Անհուսալի վարկեր ունեցողների ծրագրին պետբյուջեից կհատկացվի շուրջ 500 միլիոն դրամ .banks.am

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի 2025 թ․ օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների վճարման գործընթացն ապահովելու նպատակով պետական բյուջեից կհատկացվի շուրջ 500 մլն դրամ:Կառավարության այսօրվա նիստում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ սեպտեմբերի 9-ի դրությամբ ծրագրից օգտվել է 5715 քաղաքացի․ 789-ի վարկերն ամբողջությամբ մարվել են, որի համար հատկացվել է 156.3 մլն դրամ։ Շահառուներից 1532-ը կամ 27%-ը միջոցառմանը նախորդող ամիսներին չի ունեցել ֆորմալ զբաղվածություն։Մեկ շահառուի միջին ամսական աշխատավարձը կազմել է շուրջ 201,000 դրամ (ներառյալ հարկերը), ինչը նախորդ ցուցանիշից բարձր է շուրջ 37%-ով։Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից կարող են օգտվել վարկային պարտավորությու

ն ունեցող այն անձինք, որոնց ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ չի գերազանցում 1 մլն դրամը, եւ այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տա

րի։ Մանրամասները սկզնաղբյուր կայքում։



ԼՐԱՀՈՍ

Տեղեկատվություն

Զբոսաշրջություն