Ռուստամ Բաքոյանը հանդիպել է «Խորհուրդ X» երիտասարդական նախաձեռնության մի խումբ անդամների հետ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը սեպտեմբերի 17-ին հանդիպել է «Խորհուրդ X» երիտասարդական նախաձեռնության մի խումբ անդամների հետ, որոնք հայաստանյան մի շարք բուհերում սովորող ուսանողներ են: Ջերմ եւ անկաշկանդ մթնոլորտում  ընթացած հարցուպատասխանի ընթացքում երիտասարդները բազմաբնույթ հարցեր են ուղղել պատգամավորին, որոնց նա մանրամասն պատասխանել է: Հարցերը վերաբերել են տարածաշրջանային խնդիրներին, հայ-թուրքական հարաբեր

ությունների կարգավորմանը, Հայաստան-Իրան համագործակցությանը, Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին եւ դրա շարունակականությանը, Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատմանը, մարդու իրավունքների պաշտպանությանն  ու  այդ ոլորտում օրենսդրական նախաձեռն

ություններին, դեռ չծնված երեխաների իրավունքների պաշտպանությանը եւ այլն:



ԼՐԱՀՈՍ