Յունիբանկը ժամկետից շուտ ավարտել է արտոնյալ բաժնետոմսերի տեղաբաշխումը .banks.am

Յունիբանկը սահմանված ժամկետից շուտ ամբողջությամբ տեղաբաշխել է 1.5 միլիարդ ՀՀ դրամ ծավալով արտոնյալ բաժնետոմսերը: Ցուցակման գործընթացի ավարտից հետո բաժնետոմսերը կշրջանառվեն Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) առ

եւտրային հարթակում։Բանկից հայտնել են, որ Գ դասի փոխարկելի արտոնյալ բաժնետոմսերը թողարկվել են տարեկան 12% հաստատագրված շահութաբաժնով: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը սահմանվել էր 390 դրամ, նվազագույն ներդրման չափը՝ 1 միլիոն դրամ։ Բաժնետոմսերի այդ տեղաբաշխման՝ հանրությանը պատկանող բաժնեմասը (free float) կազմեց ավելի քան 85%։«Յունիբանկն իրականացրել է բաժնետոմսերի 8 եւ պարտատոմսերի 26 թողարկում, որոնք հաջողությամբ տեղաբաշխվել են, ինչը վկայում է՝ ինչպես անհատ, այնպես էլ՝ կորպորատիվ ներդրողների կողմից բանկի հանդեպ բարձր վստահության եւ ներդրումային գործիքների նկատմամբ աճող հետաքրքրության մա

սին։ Մանրամասները սկզնաղբյուր կայքում։



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ