Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի ավելի քան $200 միլիոն .banks.am

Եվրամիության (ԵՄ) ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն այսօր Երեւանում ասել է, որ Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի ավելի քան $200 միլիոն՝ «Դիմակայունության եւ աճի» ծրագրի շրջանակում: «Ինձ համար մեծ պատիվ է հայտարարել, որ ԵՄ-ն հատկացնում է «Դիմակայունություն եւ աճ» ծրագրի երկրորդ փուլի ֆինանսավորումը: Այս գումարով նախատեսված է աջակցել դիմակա

յունության եւ բիզնեսի ոլորտում ներդրումներին», - ասել է Մարթա Կոսը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ: Նրա խոսքով՝ սա վկայում է, որ Հայաստանը հավատարիմ է բարեփոխումների օրակարգին:



ԼՐԱՀՈՍ