Ռանոսի նոր թիմը․ Մանչեսթեր Սիթիի երեք նորեկները, Բավարիայի նոր տրանսֆերը․ Տրանսֆերային անցուդարձ .armsport.am

Առաջարկում ենք ծանոթանալ օրերս կայացած մի շարք կարևոր տրանսֆերներին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ ✅ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի Բունդեսլիգա-2-ը ներկայացնող «Կայզերսլաութերնում»։ 21-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»՝ վարձակալական հիմունքներով, որը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ ✅ «Բավարիան» պաշտոնապես հայտարարել է «Հոֆենհայմի» 19-ամյա կենտրոնական կիսապաշտպան Թոմ Բիշոֆի տրանսֆերի մասին։ Երիտասարդ գերմանացին «Բավարիա» է տեղափոխվում ազատ գործակալի կարգավիճակով։ Նրա պայմանագիրը «Հոֆենհայմի» հետ ավարտվում է ամռանը։ Նա ընթացիկ մրցաշրջանը կավարտի հարազատ ակումբում։ Բիշոֆը 4 տարվա պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ։ ✅ Դանիայի հավաքականի կիսապաշտպան Ալբերտ Գրոնբաեկը կարիերան կշարունակի Անգլիայի Պրեմիեր լիգայում։ 23-ամյա կենտրոնական կիսապաշտպանը «Ռենից» տեղափոխվել է «Սաութհեմփթոն»։

Անգլիական ակումը վարձակալել է ֆուտբոլիստին՝ ամբողջական տրանսֆերը գնելու տարբերակով։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 մլն եվրո։ ✅ Բիրմինգհեմի «Աստոն Վիլան» պայմանագիր է կնքել «Լևանտեի» պաշտպանի հետ. անգլիական ակումբը հայտարարել է Անդրես Գարսիայի տեղափոխության մասին։ 21-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը չի հաղորդվում: Տրանսֆերի գործարքի արժեքը կազմել է 7 միլիոն եվրո։ ✅ «Զենիթը» հայտարարել է Բրազիլիայի հավաքականի և «Բոտաֆոգոյի» վինգեր Լուիս Էնրիկեի տեղափոխության մասին։ Տրանսֆերի արժեքը գնահատվում է 33 միլիոն եվրո (Transfermarkt): Բրազիլիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը պետերբուրգյան ակումբի հետ պայմանագիր է կնքել 4+1 սխեմայով։ ✅ Պաշտպան Գոնսալո Մոնտիելը լքել է «Սևիլյան» և տեղափոխվել «Ռիվեր Փլեյթ»: Նա արգենտինական թոփ ակումբի հետ պայմանագիր է կնքել առաջիկա չորս տարվա համար։

Թիմերի միջև գործարքը գնահատվում է 4,5 միլիոն եվրո։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ