ՉԼ․ Ամենաարդյունավետ ֆուտբոլիստներն այս պահի դրությամբ .armsport.am
Այս շաբաթ կայացան Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանի Լիգայի փուլի 7-րդ տուրի հանդիպումները։
Այս պահի դրությամբ մրցաշարի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը Ռոբերտ Լևանդովսկին է «Բարսելոնայից», ով իր ակտիվում ունի 9 գոլ։ Երկրորդ տեղում նրա թիմակից Ռաֆինյան է՝ 8 գոլ, 3-4-րդ տեղը 7-ական գոլով կիսում են Վինիսուսը (Ռեալ) և Սերու Գուիրասին (Բորուսիա Դ)։
Գոլային փոխանցումների քանակով լավագույնն է բելգիացի կիսապաշտպան Դե Կետելարեն (Ատալանտա)՝ 5 փոխանցում։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։