Լիտվայում սովորելու հնարավորություն
Լիտվայի «Կրթական փոխանակումների աջակցության հիմնադրամը» հայտնում է 2026 թ. Լիտվայի պետական կրթաթոշակների հատկացման վերաբերյալ, որոնք տրամադրվում են լիտվերենի և մշակույթի ձմեռային դասընթացների համար: Դասընթացների տևողությունը 1 ամիս է (05.01.2026-03.02.2026)։ Ուսանողներին առաջարկվում է 910 եվրո կրթաթոշակ և դրամաշնորհ (grant), որը համարժեք է դասընթացների արժեքին։ Դիմումները պետք է ներկայացվեն անմիջապես դասընթացները կազմակերպող բարձրագույն ուսումնական հաստատություններին։ Հայտարարությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://studyin.lt/learn-lithuanian/: Լրացուցիչ հարցերի դեպքում կարելի է դիմել հետևյալ էլ․ փոստի հասցեին՝ state.scho
larships@smpf.lt ։ Դիմումները ներկայացնելու հղումը հետևյալն է՝ https://lukc.ku.lt/en/llcc/winter-course/exsf: Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2025թ. հոկտեմբերի 12-ն է: