Նախադպրոցական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների ժամանակացույց
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Ըստ ժամանակացույցի՝ հավակնորդների քննությունները տեղի կունենան հոկտեմբերի 14-ին և 16-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունո
ւմ /հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2/: Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով՝ քննության մեկնարկից 30 րոպե առաջ: